Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Անպատկառ, ցինիկ ու պիղծ բարքերի ժամանակներ են հիմա

Անպատկառ, ցինիկ ու պիղծ բարքերի ժամանակներ են հիմա
11.12.2023 | 07:37

Հիմա ՀԱՅ լինելը վնասակար է՝ «խելամիտների» ստվար շարքերը վկա:

Հիմա ՀԱՅ լինելը վտանգավոր է՝ վախվորածների ստվար շարքերը վկա:

ՀԱՅ լինելը վաղուց արդեն վերածվել է դաժան փորձության:

Բայց ՀԱՅ լինելը եղել, մնում է և կլինի մեծագույն պատիվ, որն առժամանակ արժեզրկվել է այս անպատկառ, ցինիկ և պիղծ բարքերի ժամանակներում :

ՀԱՅ լինենք՝ ցանկացած պարագայում:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 2940

Մեկնաբանություններ